Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում շարունակվում է նաև մարդկային կորուստների թվաքանակի առնչությամբ «քարոզչական փոխհրաձգությունը»:
Մասնավորապես՝ Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ-ի տարածած տեղեկատվության համաձայն` ռազմագործողության ընթացքում քրդական «ահաբեկչական կառույցների» կուրուստները կազմել են 303: Ըստ քրդական կողմի՝ թուրքական ԶՈւ-երի և սիրիական հակակառավարական խմբավորումների կորուստներն անցնում են 210-ից, որից շուրջ 7 տասնյակը՝ թուրք զինծառայողներ:
Ցայժմ թուրքական կողմը հայտարարել է ընդամենը 3 զինծառայողի մահվան մասին, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 6-ն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել