«ՀԷԿ-երի տերերն աղերսագին նա­յում են երկնքին, խնդրում, որ ձյուն կամ անձրև գա: «Փետրվարն էլ անհույս է, ասել են՝ տեղումներ կլինեն մեկ-երկու օր. ջրամբարները չեն լցվում, ուղղակի ֆորսմաժոր է: Էս տարվա նման երբեք չի եղել»,- ասաց մեր զրուցակից ՀԷԿ-ատերը: Բա ի՞նչ եք անելու: «Հույսներս մարտի վրա է. եթե մարտին էլ տեղումներ չեղան, նշանակում է՝ ողջ տարվա կտրվածքով չենք աշխատի, որևէ մեկից «պահանջելու» չունենք»: Այսինքն՝ ՀԷՑ-ի, «ՀայՌուսգազարդի» բախտը կբերի՝ տաք ձմեռը նրանց վրա էլ չեկավ, ձեր հաշվին պարապուրդը կլրացնեն: «Դե հա. ատոմակայանը վերանորոգման մեջ է, պետք է գազ վառեն, էլեկտրականություն ստանան, տան ժողովրդին, մենք ինչ ենք անելու՝ չգիտենք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել