«Երևանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիները, Արմեն Սարգսյանը կապ ունի դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին:
 
«Իհարկե՝ ոչ: Տենդեր էր հայտա­րարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխ­ներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը, արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը: Հոլանդացիք են հե­տաքրքրություն հանդես բերում՝ իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ, մրցույթը շահողը պետք է նաև ավտոբուսներ ունենա, կարողանա ապա­հովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեց­նելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»: Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: «100 միլիոն դոլարից ավելի»: Էդ ի՞նչ թիվ է որ հայ օլիգարխների համար: «Գլուխ չեն դնի»: Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել: «20 երթուղի տևական ժամանակ է՝ չի աշխատում, որովհետև այլևս շահութաբեր չէ. գծատերերը վաղուց են մտածում այլ բիզնեսի մասին»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել