Ամերիկայի Մեն նահանգի բժիշկներին հաջողվել է իրականացնել իսկական հրաշք՝ օգնել լույս աշխարհ գալ երեխայի, ում մայրը մահացած է: Նմանատիպ դեպքերն աշխարհում չափազանց հազվադեպ են:

27-ամյա Դեզիրե Ստրաուտը գնում էր հիվանդանոց՝ կեսարյան հատման համար: Մի պահ նա կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան սայթաքել և շրջվել է՝ խլելով ապագա մոր կյանքը: Մեքենայում նաև երեխայի հայրն էր և նրանց ավագ դուստրը:

Բժիշկները չափազանց արագ հասել են դեպքի վայր, կնոջը տեղափոխել հիվանդանոց և կատարել անհապաղ կեսարյան հատում: Երեխան լույս աշխարհ է եկել ողջ, բայց հիմա ծանր վիճակում է: Բայց բժիշկները նրա վիճակը խոստումնալից են կանխատեսում ու այլ մանրամասներ չեն ասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել