Բոլորս ենք հիշում 2012 թվականին աշխարհի վերջի խոսակցությունների մասին: Այդ ժամանակ դեկտեմբերի 21-ին ավարտվում էր մայաների օրացույցը, ինչը մեկնաբանում էին որպես գալիք արմագեդոն: Բայց իհարկե ոչինչ տեղի չունեցավ, քանի որ մայաներն ուղղակի նշել էին ցիկլի ավարտը, իսկ հաջորդ օրացույցը գրել չէին հասցրել: Այդ ժամանակվանից հատկապես շատ են նշումները, թե գալիք տարին վերջինն է լինելու: Իհարկե, 2018 թվականն այդ ցանկում բացառություն չէ: Ներկայացնում ենք մի քանի ամպագոռգոռ տարբերակներ, որոնք հայտարարում են, որ այս տարի մարդկությունը կավարտի իր գոյությունը:

Ջրհեղեղ

Ամերիկացի պրոֆեսոր Ջեյմս Հանսենը վստահեցնում է, որ 2018 թվականի գարնանը եղանակային դժոխքը կայցելի մեր մոլորակ: Կսկսվի անձրև, որը կտևի ամիսներ: Արդյունքում Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան կհայտնվեն ջրի տակ, իսկ Հնդկաստանին կսպառնա ցունամին: Իհարկե, նմանատիպ տարբերակները նորություն չեն, դրանց հիման վրա անգամ ֆիլմեր են արդեն նկարահանվել դեռ մի քանի տարի առաջ:

Երկնաքար

2-րդ սցենարի համաձայն՝ այս տարի կվերանանք երկնաքարի միջոցով: Այս մասին հայտարարել են հնդկացի ցեղերի ներկայացուցիչները, որոնք անգամ հանդիպում են ունեցել ամերիկյան ադմինիստրացիայի հետ, որ զգուշացնեն աղետի մասին: Կազմակերպությունը, սակայն, ամեն օր հետևում է բոլոր օբյեկտներին, որ կարող են ընկնել մեր մոլորակի վրա: Այդպիսիք դեռ չկան:

 

Պատերազմ

Ոչ մի տարի անտարբեր չի անցնում Նոստրադամուսի կանխագուշակության կողքով: Այս տարվա համար նա կանխագուշակել է քրիստոնյաների և մահմեդականների միջև սարսափելի պատերազմ: Իհարկե, դա անմիտ է, որովհետև բոլորս գիտենք, որ այդպիսի պատերազմը վաղուց կա:

Սատանայի ժամանումը

Ֆրանսիացի Մատյե Ժան-Մարկ Ջոզեֆ Ռոդրիգոն համոզված հայտարարում է, որ 2018 թվականի հունիսի 24-ին ի վերջո մեզ կայցելի Հակաքրիստոսը: Նա մեկնաբանում է դա Աստվածաշնչի խոսքերով. «Եվ իրոք նրան տրված է 42 ամսվա իշխանություն: Իմաստությունն այստեղ է: Հաշվիր խելացի գազանի թիվը, քանզի այն է՝ 666»: Այս տեքստի հիման վրա հաշվարկներ կատարելով՝ նա ստացել է տվյալ ամսաթիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել