Այս օպտիկական խաբկանքի միջոցով կարելի է պարզել՝ ունի մարդը շիզոֆրենիա, թե ոչ:

Պրոֆեսոր Ռիչարդ Գրեգորին տեսողության ընկալումը մեկնաբանում է որպես մարդու՝ անցյալ փորձի վրա հիմնված մտածելակերպ:

Օպտիկական նման խաբկանքները թույլ են տալիս հասկանալ, թե որքան նորմալ է մարդն ընդունում շրջակա միջավայրը:

Ուշադիր նայեք տեսանյութում պտտվող դիմակին: Ինչպիսի՞ն եք նրան տեսնում և արդյո՞ք կան տարօրինակություններ:

Եթե Չապլինի դիմակը ձեզ տարօրինակ թվաց, ապա դուք լրիվ նորմալ հոգեպես առղջ մարդ եք:

Պտտվելիս, ինչպես տեսնում եք, դիմակի ներսի հատվածը թվում է ուռած, քանի որ նորմալ մարդու ուղեղը չի ընկալում ներսում գտնվող լույսն ու ստվերը: Մեր պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի դիմակը, հակառակվում են տեսածին՝ արդեն ունեցած տեղեկության հիման վրա և հակառակը:

Շիզոֆրենիայով մարդու համար դիմակը պտտվելիս թվում է նորմալ: Շիզոֆրենիկները չեն ընդունում օպտիկական խաբկանքները, որի պատճառը դեռ բացահայտված չէ:

Հետաքրքիր է, բայց այս խաբկանքը չի ազդում նաև ալկոհոլի և թմրանյութերի կամ սթրեսի ազդեցության տակ գտնվող մարդկանց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել