Մեր մոլորակի սառույցները մեծ գաղտնիքներ ունեն: Արդեն գտնված փաստերն ուղղակի ապշեցնում են:

Ամուսնական զույգ

Մարսելեն և Ֆրանսին Դյումենների մնացորդները գտնվեցին Ալպերում: ԴՆԹ թեստից հետո նրանց ինքնությունը հաստատվեց: Նրանց հետ գտնվել էին գիրք, ժամացույց և պայուսակ:

Համաշխարհային պատերազմի զինվորների մնացորդներն Ալպերում

Սառույցի հալվելուն հետ սկսում են ի հայտ գալ համաշխարհային պատերազմի զինվորների դիակները: 2014 թվականին զինվորը հայտնաբերվեց հալված ալպյան սառույցներում: Նրանք բոլորը մումիա էին դարձել ջերմաստիճանի միջոցով:

Պերու. սառցե կույսը

14-15-ամյա մի աղջնակի դի է հայտնաբերվել Պերուում: Համարվում է, որ նա և մի քանի երեխաներ զոհաբերվել են իրենց գեղեցկության պատճառով:

Այդ մասին վկայում են նրանց կողքին եղած իրերը՝  ոսկի, արծաթ, մի քանի այլ իրեր:

Ալթայ, արքայադուստր Ուկոկայի դին

Ենթադրվում է, որ այս աղջիկը մահացել է մ․թ․ա․ 5-3-րդ դարերում և պատկանում է Ալթայան հատվածի հին քաղաքակրթությանը:

Գրենլանդիա, տղայի մումիան

1972 թվականին Գրենլանդիայում հայտնաբերվեց դի՝ մումիացված վիճակում՝ ամենացածր ջերմաստիճանի տակ:

Այս երեխան անգամ մեկ տարեկանին չի հասել, երբ մահացել է: Գիտնականները մտածում են, որ նա Դաունի սինդրոմ է ունեցել:

Ալպեր, սառցե մարդը

1991 թվականին զբոսաշրջիկների կողմից հայտնաբերված այս դիակը գտնվում էր հրաշալի պահպանված վիճակում, չնայած ապրել է այս մարդը, հնարավոր է, 5300 տարի առաջ: Եվրոպայում դեռ երբեք այսքան երկար պահպանված մարդիկ չէին գտնվել:

Խուանիտան

Սառույցի և ցրտի շնորհիվ այս մումիան բավականին լավ է պահպանվել և հիմա պատկանում է Արիկեպեի թանգարանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել