Մեր կյանքն առանց սմարթֆոնի արդեն հնարավոր չէ: Շատերն ունեն մեծ քանակով ներբեռնումներ, խաղեր: Զարմանալի չէ, որ հեռախոսն անընդհատ լիցքի կարիք է ունենում: Ներկայացնում ենք լիցքի ամենամեծ թշնամի ներբեռնումերը:

Facebook

Այս ներբեռնումն ամենաշատն է սնվում լիցքով և գողանում հեռախոսի հիշողությունը:

Եղանակային ներբեռնումներ

Այսպիսիք սովորաբար ունենում են լուսանկարների, քարտեզների, անիմացիաների մեծ ծավալ: Լիցքը խնայելու համար կարող եք ուղղակի օգտվել Google-ի ներկայացրածներից:

Հակավիրուսային ծրագրեր

Google-ը հետևում է, որ հեռախոսի մեջ չհայտնվեն կասկածելի ծրագրեր: Բոլոր վիրուսներն ավտոմատ ջնջվում են և չեն հասցնում հայտնվել հեռախոսի մեջ: Եթե կասկածում եք, ապա գոնե վիրուսները գտնելուց հետո ջնջեք ծրագիրը:

Համակարգի օպտիմացում

Այսպիսիք, բացի գովազդի մեծ քանակից և լիցք խլելուց, ոչինչ չեն անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել