Երևան, Հայաստան
Ց: 7°   Գ: -1°
07.04.2012  13:27

Սուրբ Զատիկ. Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հարության տոնը

mshakuyt

Երկու օրից ավարտվում է Ավագ Շաբաթը: Ավագ Շաբաթն ամփոփում է Քրիստոսի կյանքի վերջին օրերը, եւ ամեն օրն ունի իր բացատրությունն ու հատուկ արարողակարգը: Ինչպես տեղեկանում ենք qahana.am կայքից, ապրիլի 7-ն Ավագ շաբաթն է: Խորհուրդը` դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:
Իսկ ապրիլի 8-ին, կիրակի օրը, կտոնվի Սուրբ Զատիկը: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:
Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոնէ: Նշվում է գարնանայինգիշերահավասարից հետո՝ լուսնիլրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի21-ից ապրիլի 26-ն ընկածժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերըպայմանավորվում են Զատկի տոնով:
Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Նրա խորհուրդն անչափ կարեւոր է քրիստոնյա-հավատացյալների համար. այն Քրիստոսի հարության տոնն է:
Սուրբ զատիկը ուրախության տոն է: Գրականության մեջ այս տոնն անվանվում է “Հրաշափառ հարության տոն”, “Լուսավոր Զատկի տոն”:
Քրիստոսը մարդկանց ցույց տվեց, որ կարելի է հաղթել անհաղթահարելի թվացող ամենասարսափելի մահը:  Քրիստոսը հաղթեց մահին, քանի որ նա հավատ ուներ ու լույս: Քրիստոսը հարություն առավ չարչարանքներից, ծաղրանքից, տանջանքից ու մատնությունից հետո վրա հասած մահից, հարություն առավ, որ ցույց տա մարդկությանը հոգու ու հավատի ուժը: Քրիստոսը զոհեց իրեն բոլորիս փոխարեն ու քավեց բոլորիս մեղքերը: 
Իսկ մենք շարունակում ենք մեղքեր գործել ու ուրանալ Քրիստոսին…Ամենքս մեր մեջ, միայն մեր համար պահենք մեր Քրիստոսին. դա ե´ւ մեզ օգուտ կլինի, ե´վ մեր հարազատներին ու շրջապատին…
Աստված բոլորիս պահապան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 4149 անգամ
Մեկնաբանել



Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
Loading...
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511