Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է հաղորդավար Մհեր Խաչատրյանը, ով հանդես էր գալիս «Դոմինո» սիթքոմում:
Իրեն դերասան չհամարող, բայց այդ արվեստը սիրող Մհերը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է իր գործունեությունը սիթքոմում, ինչպես նաեւ խոսել առաջիկա անելիքների մասին:
 
«Կարծում եմ` ստացված սիրթքոմ էր, հատկապես, եթե հետեւենք արձագանքներին: Սա ինձ համա առաջին փորձն էր, շատ պատասխանատու էր, հուսամ` մինչեւ վերջ կարողացա պատվով հաղթահարել իմ նկատմամբ վստահությունը: «Դոմինոն» ինձ համար իսկապես մեծ դպրոց էր թե նկարահանվելու, թե նոր մարդկանց հետ շփվելու ու ներ բաներ սովորելու առումներով: Հուսամ` այս փորձը դեռ ինձ կամ ինչ-որ մեկին պետք կգա»,- նշեց Մհերն ու շեշտեց.
 
«Ինձ դերասան չեմ համարում, չունեմ համապատասխան կրթություն, բայց ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ինքնադրսեւորվելու նաեւ այս ասպարեզում»:
Խոսելով հարազատ թիմի հետ բաժանման մասին` Մհերը նկատեց.
«Ցանկացած բան ինչ-որ կետի ավարտվում է, ինչը եղավ նաեւ այս դեպքում: Ուրախ եմ, որ կարողացա ձեռք բերել լավ ընկերներ, ինչը նշանակում է, որը կապը շարունակվում է: Ինչ խոսք, ավարտը ինչ-որ իմաստով նաեւ տխուր էր, քանի որ մենք այս միջավայրում մեզ լավ էինք զգում, աշխատում էինք ուրախ ու ընկերական մթնոլորտում: Հիմա արդեն կա կարոտ, բայց նորմալ է, որ յուրաքանչյուր սկսված նախագիծ պետք է մի օր ավարտվի»:
 
Հարցին, թե «Դոմինո»-ի թիմը մտադրություն չո՞ւնի արդյոք սիթքոմի շարունակությունը նկարահանել, Մհեր Խաչատրյանը նշեց.
«Նման տեղեկություն չունեմ, այդ հարցի պատասխանը սիթքոմի կազմակերպիչները կարող են տալ: Ամեն դեպքում, կարծում եմ, նման մտադրություն այս պահին չկա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել