2017-ի նոյեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց, որ Ռիհաննան իր սիրեցյալի՝ Հասան Ջամիլի հետ պատրաստվում է Լոնդոն տեղափոխվել: Այժմ լուրերը հաստատվել են. Ռիհաննան պատրաստվում է տեղափոխությանը: Նրան մոտ կանգնած աղբյուրները հաղորդել են, որ աստղը հոգնել է Լոս-Անջելեսում անընդհատ ուշադրության կենտրոնում լինելուց, իսկ Բրիտանիայում կկարողանա ավելի աննկատ մնալ:

Չնայած նա Անգլիայում էլ չի ձանձրանա: Լոնդոնում են բնակվում նրա մոտ ընկերուհիները. Կարա Դելեվինը և Նաոմի Քեմփբելը, նա նաև սեփական տուն ունի Անգլիայում, սակայն հիմա ուրիշ բնակարան է փնտրում, որտեղ իրեն ու իր սիրելիին ավելի հարմարավետ կլինի երկուսով ապրելը:

Ռիհաննան և սաուդյան միլիարդատեր հասան Ջամիլը սկսել են հանդիպել անցյալ ամառ: Նրանք գրեթե չեն բաժանվում իրարից, վերջերս նաև շշուկներ տարածվեցին, որ նրանք նշանվել են: Ռիհաննայի մատնեմատին ադամանդով մատանի է հայտնվել, սակայն ոչ ինքը, ոչ էլ իր ներկայացուցիչները նշանադրության մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չեն արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել