2017 թվականի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը դարձել է iPhone X-ը: Այս մասին հաղորդում է Canalis վերլուծական ընկերությունը:

Կազմակերպության զեկույցում ասվում է, որ Apple-ն իրացրել է 29 միլիոն iPhone X:

iPhone X-ի ռեկորդային վաճառքի վրա, ինչպես ենթադրում են մասնագետները, ազդել է ապառիկի արագ ձևակերպումը, ինչպես նաև հին սերնդի գաջեթի փոխանակման ծրագիրը նորի հետ՝ հավելավճարով:

«Նոյեմբերին Apple-ը բախվել է մատակարարումների ապահովման խնդրի հետ, բայց հենց նույն ամսում ավելացրել է արտադրությունը»,- պատմել է փորձագետ Բեն Սթենթոնը: Դրա արդյունքում կազմակերպությունը ոչ միայն բավարարել, այլ նաև մեծացրել է նոր մոդելի պահանջարկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել