Ինդոնեզացի 12-ամյա Արյա Պերմանին աշխարհը ճանաչում էր որպես մոլորակի ամենաչաղ տղայի: Դեռևս 2 տարի առաջ նա գրեթե 200 կիլոգրամ էր կշռում: Բայց հիմա նրա համբավն այլ ուղղություն է ստանում. նա դառնալու է այն հերոսը, ով կարողացել է հաղթել ինքն իրեն այդքան վաղ տարիքում:

Ծնվելիս Արյան նորմայի սահմաններում է կշռել՝ 3.2 կիլոգրամ: Տարիքի հետ նրա մոտ ճարպակալություն սկսվեց, և 10 տարեկանում նա արդեն 200 կիլոգրամ էր:

Նա շնչառական, մարսողական պրոբլեմներ ուներ, ինչպես նաև հիգիենայի և շարժվելու հետ կապված խնդիրներ:

Բժիշկները Արյայի մորը զգուշացրել են, որ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկեն, տղայի կյանքին կարող է վտանգ սպառնալ: Եվ ահա 10 տարեկանից փոքրիկ տղան սնվում է միայն շագանակագույն բրնձով, մրգերով և ձկնեղենով: Արդեն մեկ ու կես տարի հետո Արյայի ջանքերը ակներև են. տղան կարողացել է նիհարել 80 կիլոգրամով: Նա արդեն կարողանում է ֆուտբոլ և բադմինտոն խաղալ իր հասակակիցների հետ:

Նա նաև դպրոց է վերադարձել: Ծնողները հույս ունեն, որ Արյան կսովորի առողջ ապրելակերպին և մի օր կկարողանա ընտանիք կազմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել