Այս օրերին համացանցի թիվ մեկ քննարկման թեման Սուպեր Սաքո և Սպիտակցի Հայկո հակամարտությունն է, իսկ հիմնական թեման «Մի գնա» հիթ դարձած երգն է, որը երգիչներն իրար մեջ չեն կարողանում կիսել: Թեման կարծես չի հնանում, և ի հայտ են գալիս նոր բացահայտումներ՝ կապված երգի հեղինակային իրավունքների հետ: Մինչ Սուպեր Սաքոն պնդում է, որ երգի հեղինակային իրավունքները Գուսան Արտակ Արամյանը տվել է իրեն, վերջինս հեռախոսազրույցով Սպիտակցի Հայկոյին այլ բան է ասել: Մոսկվաբնակ պրոդյուսեր Արտակ Զոհրաբյանը, ով ավելի հայտնի է B.a.r.o.n.Music Label անունով, իր Ինստագրամում կոնֆլիկտի մասին արդեն գրառում արել էր, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում այլ մանրամասներ է պատմել. «Դեկտեմբերի մեկին մենք Սպիտակցի Հայկոյի հետ աշխատում էինք, երբ նրան զանգ է գալիս Արտակ Արամյանից, և նա ասում է, որ երգի իրավունքներն իր մոտ են: Հայկոյին ասում է՝ երբ վերադառնաս Երևան, հանդիպենք, երգի բոլոր իրավունքները փոխանցեմ քեզ»:

Մոսկվաբնակ պրոդյուսերին զայրացրել է երգի հեղինակ Արտակի տված հարցազրույցը, կարծում է՝ այդպես ինքնահաստատվում է. «Ժամանակին Արտակն ասում էր՝ մինչև հիմա 96 թվականի «Օպել» եմ քշում, Սաքոն իրան ոչ մի կոպեկ փող չի տվել և ոչ մի տեղ չի նշում նրա անունը, և այդ անշնորհակալ մարդը նման հարցազրույց է տալիս: Երևի Սաքոն նրան մի քանի կոպեկ փող է տվել, սկսել է լավ բաներ խոսալ: Պարզապես ամոթ է, եթե տղամարդը մի բան ասում է, պետք է անի: Արտակն ինքնակոչ մարդ է, քանի որ այդ երգը նա իմ ներկայությամբ խոսք է տվել Հայկոյին։ Ես բարկանում եմ, որ ժամանակին Սուպեր Սաքոյին քննադատում էր, իսկ հիմա նա ուրիշ բաներ է խոսում: Ես ոչինչ չունեմ Սաքոյի դեմ, նա լավ արտիստ է և լավ երգեր է ներկայացնում»:

Արտակը Հայկոյի հետ աշխատելու առիթներ շատ է ունեցել, բացի այդ՝ նրանք լավ ընկերներ են. «Նրան ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նրա յուրաքանչյուր ասած ճիշտ է։ Սա չեմ ասում եմ նրա համար, որ իմ ընկերն է, այլ որովհետև ես ներկա եմ եղել նրանց ցրույցին: Ես Սուպեր Սաքոյի դեմ ոչինչ չունեմ, ես հարգում եմ նրա արած աշխատանքները, բայց այն, ինչ իմ ականջով եմ լսել, ինձ զայրացնում է: Երկու կոպեկի համար իրենց խոսքը փոխում են»: 

Անդրադառնալով Maître Gims-ի տեսահոլովակին, որտեղ նկարահանվել է միայն Սուպեր Սաքոն, պրոդյուսերը նշում է․ «Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածություն է եղել նրանց միջև, բայց ես գտնում եմ, որ Հայկոն պետք է նկարահանվեր այդ տեսահոլովակում, որովհետև այս երգի յոթանասուն տոկոսը հիմնականում Հայկոյի վաստակն է: Սուպեր Սաքոն էլ ունի իր լուման, բայց եթե Հայկոն այդպես չերգեր, այդ երգն այդպես չէր աշխատի: Կարծում եմ՝ այս հարցն իրար մեջ կլուծեն, բայց այս պատմության մեջ միակ պարտվողը լինելու է Արտակ Արամյանն իր պահելաձևի պատճառով»:

 
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել