«Ղազախստանում ՀՀ դեսպան, ՀՀՇ-ի իշխանության տարի­ներին «գորշ կարդինալի» համբավ ունեցող ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ էր տեղի ունեցել այն օրերին Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի միջև. Չէ՞ որ առանց կրակ ծուխ չի լինում: «Լինում է. հարց եք հղում ինչ-որ առասպելի մա­սին: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել առասպելի հերքումը կամ հաստատումը: Առասպելները նրա համար են, որ մարդիկ լսեն ու զմայլվեն դրանց խորհրդավորությամբ, չափազանցված ուժով: Վայելեք: Իսկ ըստ էության ասեմ գեթ մեկ բան. դուք գիտեք, երբ Արմեն Սարգսյանը հրաժարա­կան տալուց հետո հիվանդանոցում բուժվում էր, Վազգեն Սարգսյանն իշխանության մեջ եղած այն քչերից էր, որ կանոնավոր խոսում էր նրա հետ հեռախոսով ու անկեղծ հոգատարություն ցուցա­բերում: Էլ որքան ժամանակ պետք է հոսի, որ հա­մոզվեք՝ Վազգենն առաքինի մարդ էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել