«Թեև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, այ­նուամենայնիվ, իրողությունն այն է, որ այդ երկրի հետ մեր տնտեսական հարաբերու­թյուններն այնքան էլ գոհացուցիչ չեն:
 
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնա­կան աղբյուրներից տեղեկացավ, որ Մեծ Բրիտանիան, որտեղ ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն է, էապես նվազեցրել է ՀՀ ներդրումները: Ըստ ԱՎԾ-ի՝ Բրիտանիայից 2017 թվականի երրորդ եռամսյակում (տարեկան տվյալները դեռ ամփոփված և ներկայացված չեն) ուղղակի ներդրում­ները կազմել են 1 մլրդ 846 մլն դրամ, մինչդեռ, 2016-ին 32 մլրդ 276 մլն դրամ էր: Ու ստացվում է, որ այդ ընթացքում Բրիտանիան ավելի քան 30 մլրդ դրամի չափով նվազեցրել է իր ներդրումները:
 
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դեսպաններից պահանջել է ակտիվացնել տնտեսական կապերը և ներդրումներ բերել Հայաստան: Փաստո­րեն, Արմեն Սարգսյանը նրա պահանջը չի բավարարել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել