«Հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հար­ցազրույցում, խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին, ուշագրավ դիտարկում է արել. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում, բոլորը մի տեսակ հարմարվել են այն մտքի հետ, որ այդպես էլ պետք է լինի: Մինչև վերջ չենք հասկանում ինչ պետք է անենք»: Միաժամանակ նա պնդել է, թե երկրում ստեղծված իրավիճակը երկար շարու­նակվել չի կարող, և հարկավոր է ինչ-որ բան մտածել՝ իրավիճակը փոխելու համար: «Ինչպես պայքարել՝ ես չգի­տեմ: «Ելքը» այդ ուղին ընտրեց թանկացումների դեմ պայքարով, բայց որևէ մեկն ալտերնատիվ տարբերակ չա­ռաջարկեց: Լավ կլիներ՝ քաղաքական ուժերը բացատրեին, իմ ընտրած պառլամենտը բարի լիներ ինձ՝ քաղաքա­ցուս, բացատրեր, ասեր, օրինակ՝ հարգարժանս, հասկանո՞ւմ ես՝ սա անհրաժեշտ էր: Բայց այդ փորձը չի արվում, ոնց որ թե բոլորը համաձայն են, որ որևէ էքսցես չի լինում»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել