«Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն հարցում էինք հղել այն մասին, թե արդյոք դեսպան Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաև լրացուցիչ մի քանի այլ հարցեր: Երեկ դեսպանատնից պատասխան ենք ստացել, որում ասվում է, թե մեր հարցումը «չի առնչվում դեսպանության գործունեությանը, և, հետևաբար, այն փոխանցվելու է Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ, որը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կսկսի առաջիկա օրերին»։
 
Դեսպանատնից հայտնել են նաև, որ Ա. Սարգսյանը ներկայումս գտնվում է արձակուրդում։ Նշենք, որ նա Լոնդոն է վերադարձել հունվարի 22-ին, որտեղ նախապես պլանավորված հանդիպումներ ուներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին:
 
ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
 
Նա Ա. Սարգսյանի հետ աշխատել է դեռևս 1996-ին՝ նրա վարչապետության օրոք: Հ. Պետրոսյանը երկար տարիներ ղեկավարել է նաև ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի՝ լրատվամիջոցների և հանրության հետ կապերը: Ակնկալում ենք, որ դեսպանատան կողմից Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ փոխանցված մեր հարցման պատասխանը կստանանք օրենքով սահմանված ժամկետում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել