«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճա­նապարհին նոր մեծածախ շու­կա կառուցել, որը կլինի Արա­րատի մարզի Հովտաշատ գյու­ղում գործող շուկայի այլընտ­րանքը: Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը: Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առև­տուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծե­լով: Գևորգ Ենոքյանի շուկա­յում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները և ազգականները, գյուղացիներին վերաբեր­վում են որպես ստրուկների, և եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առա­ջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել