Մինչև վերջերս «մոդել» հասկացության մեջ մտնում էին անթերի կազմվածքով կանայք: Մոդել դառնալու համար աղջիկներն անպայման պետք է ունենային պահանջված կազմվածքը: Այժմ իրավիճակը բավականին փոխվել է: Հիմա մոդելի կարիերայի համար անառողջ նիհարություն պետք չէ, ինչպես, օրինակ, Նատալյա Լոզանոհի դեպքում:

Նատալյան հայտնի մոդել է, ով իր լուսանկարների շնորհիվ հավաքել է շուրջ 150 000 երկրպագու: Բայց վերջերս նրա դեմ բոյկոտ էր սկսվել: Մի քանի լուսանկարից հետո Instagram-ի աշխատակիցներն ուղղակի փակել էին նրա էջը՝ համարելով դրանք չափից դուրս անկեղծ:

Նատալյան ապշահար եղավ, երբ իրեն ասացին, որ ինքը կորցրել է իր 150 000 երկրպագուին: Նա չէր կարողանում պատկերացնել՝ ինչպես այդքան մարդ միանգամից կհրաժարվեր իր էջին հետևելուց: Կարճ ժամանակ անց մոդելը սկսել էր հասկանալ, թե ինչ է իրականում կատարվել: Նա բոդիպոզիտիվ քարոզող մոդել է, ինչն իրենից ենթադրում է ընդունել սեփական մարմինը և արհամարհել շրջապատի ծաղրն ու վիրավորանքները:

Նատալյան համարում է, որ իր էջը փակվել է բազմաքանակ բողոքների պատճառով: Եվ բողոքել են այն մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ իր պես գեր կինը կարող է այդքան ինքնավստահ լինել և իրեն սեքսուալ զգալ: Նա արդեն հասցրել է նոր էջ բացել, ու աստիճանաբար հավաքում է հին էջի երկրպագուներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել