Շատերն են սիրում պատմել իրենց ժամադրությունների մասին, բայց այս չինացի կինը դժվար թե ցանկանա նույնիսկ հիշել այն:

Մալլին քաղաքից 28-ամյա մի կին համացանցում ծանոթանում է մի տղամարդու հետ և որոշում նրա հետ գիշեր անցկացնել հյուրանոցում:

Կինը նրան սպասում էր արդեն հյուրանոցի համարում, սակայն մեծ եղավ նրա զարմանքն ու վախը, երբ դուռը ծեծեցին, և ինքը բացեց:

Այդ տղամարդը, ինչպես պարզվեց, իր սկեսրայրն էր: Փաստորեն, այդ կինը որոշել էր դավաճանել ամուսնուն, իսկ սկեսրայրը՝ իր կնոջը:

Կինը վախից ու ամոթից վազել է աստիճաններից ներքև, ուր իրեն սպասում էր ամուսինը: Պարզվում է՝ ամուսինը, վերադառնալով տուն, պատահաբար կարդացել է նրա էջի նամակագրությունը: Այդ ժամանակ որոշել է կնոջը գործի վրա բռնացնել: Բայց տարօրինակ զուգադիպությամբ նա դավաճանության մեղադրանքով բռնացրել է ոչ միայն կնոջը, այլև՝ սեփական հորը:

Զայրույթից ամուսինը փշրել է կնոջ դիմացի ատամները, ապա անցել հորը: Վերջինս բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել