Դեպքը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: Ծովային կենսաբան Նեն Հաուզերը լողում էր կետի կողքին և չէր նկատել, որ շնաձուկը մոտենում է:

Գիշատչին տեսնելով՝ կետը ծածկել է կնոջն իր լողակով և մի պահ նույնիսկ բարձրացրել նրան ջրի մակերևույթի վրա:

Սկզբում կինը վախեցել է նաև կետի պահվածքից, քանի որ երբևէ այդքան մոտ չի գտնվել ոչ մի կետի:

Նենի տեսախցիկը նկարահանել է այդ ամենը: Նա նշում է, որ մի քանի մետր այն կողմ մեկ այլ կետ թափահարում էր պոչը՝ շնաձկանը շեղելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել