Մեքսիկական Տասկո քաղաքում, ոստիկանությունը նախկին ամուսնու սառնարանում հայտնաբերել է 28-ամյա Մագդալենա Ագիլար Ռոմերոյի մարմնի կտորները։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Ըստ պարբերականի՝ մահից առաջ կնոջ մարմինը մասնատվել է, մասամբ եփվել կաթսաների մեջ՝ գազօջախի վրա, իսկ հետո դասավորվել պլաստիկ տարաների մեջ։

Ոստիկանությունում, որպես երկու երեխաների մոր սպանության հիմնական մեղադրյալ հանդես է գալիս նրա նախկին ամուսինը՝ Ցեզար Լոպես Արչինեգը։

Այժմ օրինապահ մարմինները փորձում են պարզել տղամարդու գտնվելու վայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել