Aysor.am-ը գրում է.
Շվեյցարիայում հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիաների են դուրս եկել իրենց դժգոհությունը հայտնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողով ժամանելու պլանների կապակցությամբ, հայտնել են շվեյցարական ԶԼՄ-ները, փոխանցում է «Интерфакс»-ը:
 
Բողոքի ակցիաները երեքշաբթի երեկոյան տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ցյուրիխում, Ժնևում, Ֆրայբուրգում, Լոզանում, Նյուշատելում և Բելինցոնում: Ամենաբազմամարդ ցույցը տեղի է ունեցել Ցյուրիխում. այնտեղ հազարից ավելի մարդ էր հավաքվել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել