Ներկայացնում ենք գեղեցկության և մաշկի խնամքի 10 գաղտնիք:     

1. Խիտ հոնքեր և թարթիչներ
Սևաներկի ամանը լվա, մեջը խառնիր 2 մլ գերչակի յուղ, 4 մլ վիտամին E և 2 մլ ալոեի հյութ: Միջոցը սևաներկի խոզանակով քսիր հոնքերիդ և թարթիչներիդ: Պրոցեդուրան արա ամեն երեկո քնելուց առաջ, մեկ ամիս:

2. Պայքար ցելյուլիտի դեմ
Փաթաթելը ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Խառնիր 2 ճ/գ աղացած կոճապղպեղ, 5 ճ/գ կոսմետիկ կավ և 10 ճ/գ տաք ջուր:

Քսիր խնդրահարույց մասերիդ և փաթաթիր կերակրի թաղանթով: Թող 40 րոպե, թաղանթը հանիր և լոգանք ընդունիր: Պրոցեդուրան արա շաբաթական մեկ անգամ:

3. Հարթ կրունկներ
Խառնիր 2 բաժակ տաք ջուրը, 1/2 բաժակ սոդան և 1 բաժակ քացախը: Ոտքերդ դիր խառնուրդով ամանի մեջ, պահիր 15 րոպե, ոտքերդ սրբիր սրբիչով և խոնավեցնող քսուք քսիր:

4. Ձիգ կուրծք
Կոսմետիկ վազելինը քսիր կրծքիդ քնելուց առաջ: Մեկ շաբաթ անց մաշկդ կդառնա ավելի առաձգական, խոնավ և ձիգ:

5. Շուրթերի աննման հարդարում
Շուրթերիդ անձեռոցիկ դիր, վրան քսիր թափանցիկ դիմափոշի-ամրացուցիչ, անձեռոցիկը հանիր:

6. Ծավալուն թարթիչներ
Նախքան դիմահարդարվելը թարթիչներիդ մանկական փոշի քսիր:

7. Սևաներկը զգուշությամբ քսիր
Գդալը դիր ստորին թարթիչներիդ տակ: Նույնն արա վերևի թարթիչներիդ դեպքում: Այդպես սևաներկը միայն թարթիչներիդ կքսվի:

8. Եղունգների արագ չորացում
Եղունգներդ ներկելուց հետո 3 րոպեով դիր սառույցով ջրի մեջ:

9. Անփայլ մատնահարդարում
Եղունգներիդ քսիր ցանկացած փայլուն լաք, հետո ջուր տաքացրու: Հենց գոլորշի լինի, մատներդ մոտ 5 վայրկյանով պահիր գոլորշու վրա:

10. Քթի կոնտուրինգ
Պատառաքաղը դիր քթիդ այնպես, որ երկու կենտրոնական ատամիկները լինեն հենց կենտրոնում: Այդ մասին պետք է հայլայթեր քսես: Դրսի ատամիկների միջև անցքերը մգացրու մուգ կորեկտորի կամ բրոնզատորի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել