«Մեր տեղեկություններով՝ Տիգրան Սարգսյանին ժամանակին ԵԱՏՄ «վարչապետ» նշանակելու հիմնական պատճառը ԵԱՏՄ տարածքում ընդհա­նուր արժույթի անցնելու խնդրի լուծումն է եղել, որի վրա բանկային «մոնստր» հա­մարվող Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովան արդեն երկու տարի է, ինչ աշխատում են, սակայն այդպես էլ չի հա­ջողվում անցնել դրամավարկային-հարկաբյուջետային ԵԱՏՄ-ական ընդհա­նուր քաղաքականության: Պատճառը Բելառուսն է. Բատկան չի համաձայնում, որովհետև Բելառուսի տնտեսությունը կքայքայվի: Բելառուսը պետական օժան­դակությամբ՝ դոտացիայով ապրող երկիր է: Բատկան սպառնում է, որ այդ դեպքում ինքը ԵԱՏՄ-ից դուրս կգա, ու ԵԱՏՄ-ն կփլուզվի: Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի «հույսն» էլ այն է, որ Եվրոպայի վերջին դիկտատոր Լուկաշենկոն «շատ չի ձգի», ու, ի վերջո, իրենց կհաջողվի անցնել ընդհանուր վալյուտայի: Չնայած այս վի­ճակը ձեռնտու է թե՛ Ղազախստանին, թե մյուսներին, որտեղ մտածում են՝ ԵԱՏՄ-ն ավելի շուտ «կվերջանա», քան Բատկան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել