Calvin Klein-ը՝ Ռաֆ Սիմոնսի ղեկավարությամբ, շարունակում է շահագործել Ամերիկայի թեման, այդ պատճառով էլ ներքնազգեստի նոր գովազդային արշավի աստղերը դարձել են ԱՄՆ-ում ամենաքննարկվող ընտանիքի անդամները՝ Քարդաշյան-Ջեներ քույրերը:

Լուսանկարիչը բելգիացի Վիլլի Վանդերպերեն է: Քիմը, Քորթնին, Քայլին, Քենդալն ու Քլոեն նկարվել են ներքնազգեստով և դենիմից հագուստով: «Մենք քույրերով մշտապես շփվում ենք իրար հետ: Մենք հենց ամերիկյան ընտանիքն ենք, իսկ Calvin Klein-ին հաջողվել է Ամերիկայի ոգին ներկայացնել նկարներում»,- պատմել է Քորթնի Քարդաշյանը, ով հիմա հղի է:

Մի քանի լուսանկարներում երևում է Քայլի Ջեները, ով հղիության մասին հայտարարելուց հետո փորձում է իր վրա ուշադրություն չգրավել: Նկարներում Քայլին ծածկում է մարմինը պլեդի և լայն վերնաշապիկի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել