BlogNews.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի և դերասանուհի Ռիփփին: Նրան վերջերս հեռուստադիտողն ավելի հաճախ տեսնում էր «Դոմինո» սիթքոմում, որտեղ գեղեցկուհին փայլում է  իր հումորային խաղով ու տարբերվող կերպարով:

- Ի՞նչ կգտնենք քո սենյակում պեղումներ անելիս:

- Շատ կոսմետիկա: Դ

- Ամենազավեշտալի ու հիշվող ռեպլիկը՝ հնչած քո հասցեին:

- Այս պահին չեմ հիշի:

- Հոլիվուդյան ո՞ր դերասանին օգնենք, որ քեզ առևանգի:

- Շա՜տ են, բայց կառանձնացնեմ Ուիլ Սմիթին:

- Ջնջո՞ւմ ես Ֆեյսբուքի հին նկարները:

- Չէ, երբեք:

- Ի՞նչ երբեք չես կրի:

- Առհասարակ հրաժարվել եմ բնական մորթուց, նախընտրում եմ արհեստականը:

18403729_1985883078302461_7019247191301312007_n

- Քանի՞ կիլոմետր ես հեռու խոհանոցից:

- Ընդհանրապես հեռու չեմ, սիրում եմ խոհանոցում լինել ու հաճախ եմ պատրաստում: Հիմնականում տանն եմ սնվում ու առողջ սնունդ եմ օգտագործում:

- Ո՞ւմ նայեն տղաները, եթե դու տարածքում չես:

- Շարլիզ Թերոնին,  Անջելինա Ջոլիին ու մյուս բոլոր գեղեցիկ կանանց:

- Փորձված թա՞ն, թե՞ անփորձ մածուն:

- Երկուսն էլ:

- Քանի՞ ժամ/շաբաթ/ամիս կարելի է տրամադրել շոփինգին:

- Անընդհատ, հագուստներիս մեծ մասն իմ ստեղծագործություն է, անվերջ կարող եմ նայել, ընտրել:

- Մի հագուստը քանի՞ անգամ կարելի է կրել:

- Ես շուտ եմ հոգնում հագուստից, բայց երեևի մեկ-երկու անգամ:

16708410_1936964976527605_8644830498943691077_n

- Օրական քանի՞ սելֆի կարող ես անել:

- Վերջերս շատ քիչ եմ անում․ ինչքան զբաղվածությունս մեծանում է, այնքան ավելի քիչ եմ դրան ժամանակ տրամադրում:

- Քանի՞ տղամարդու կոտրված սիրտ կա քո խղճին:

- Երբեք ինձ թույլ չեմ տվել հաշվել, կարծում եմ՝ սիրտ կոտրելը լավ բան չէ:Դ

- Քո կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:

- Սկզբից մինչև վերջ ֆիլմ է՝ բավականին հարուստ, տարօրինակ, տխուր…

- Ինչո՞վ է տարբերվում հոթդոգը սենդվիչից:

- Սենդվիչի մեջ կարելի է վիտամիններով հարուստ մթերքներ օգտագործել, իսկ հոթդոգը միայն նրբերշիկ է, որը ես չեմ ուտում:

- Ի՞նչ կլինի այն մարդու հետ, ով կհամարձակվի վիրավորել քեզ:

- Ինձ վիրավորելն այնքան էլ հեչտ չէ, քանի որ առհասարակ չեմ լսի, ուշադրություն չեմ դարձնի, ուղղակի կպտտվեմ, կգնամ:

14721623_1877063889184381_6264371846519990081_n

- Առաջին բանը, որ անում ես տուն մտնելուց հետո:

- Սովորություն ունեմ դրսի շորերով տանը  ոչ մի բան չանել:

- Ուտեստ, որից երբեք չես հրաժարվում:

- Կարտոֆիլ, բայց աշխատում եմ տապակած չուտել, չնայած շատ եմ սիրում:

- Համբերություննպատասլացություն և՞․․․

- Ուժ:

- Ի՞նչ կուզես ունենալոր չունես:

- Այնքան բան կա, որ նույնիսկ չեմ թվի:

- Ամենասիրելի սպորտը։

- Ֆիգուն, որը ես վերջերս եմ բացահայտել ինձ համար։

14713716_1877063859184384_7462887325437318848_n.jpg

- Խոստում, որը չեք կատարել։

- Չեմ հիշում այդպիսի բան, բայց աշխատում եմ կատարել:

- Ի՞նչ կփոխեիր քո արտաքինում:

- Ես անսպասելի ու արագ եմ փոխվում, բայց այս պահին ոչինչ չէի փոխի:

- Քնելուց առաջ մի բանոր մշտապես անում ես:

- Անպայման մի քանի րոպե աուտոթերապիայով եմ զբաղվում:

- Քո  բնավորության ո՞ր գծին արժե սիրահարվել:

- Լավատեսությանն ու ներքին ուժին:

- Ի՞նչ ծրագրեր ունես այսօրվա համար:

- Այս պահին «Արմենիա թիվի»-ում եմ, նկարահանվում եմ նոր հեռուստասերիալում, որը մարտից կլինի Պրեմիումի եթերում:

15439706_1901034626787307_2059545095158103950_n

 Բլից հարցերը՝ էմմա Վարդանյանի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել