«Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաև Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի և դրոշի կողքին: Սակայն, եթե վերջին երկուսը, ըստ Սահմանադրության, համարվում են պետության խորհրդանիշները, ապա Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է` քաղաքական ավանդույթից ելնելով, քանի որ նախագահն է համարվում պետության գլուխը:
 
Եվ այժմ հարց է առաջանում՝ նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո, ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Ի վերջո, Սահմանադրությամբ նախագահը շարունակում է համարվել պետության գլուխը, սակայն իրական ղեկավարը լինելու է վարչապետը: Ընդ որում, վարչապետն էլ լինելու է հենց իշխող կուսակցության առաջնորդը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը` հասկանալու համար, թե, ի վերջո, ապրիլից հետո ում լուսանկարն է փակցվելու, զրուցեց սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի հետ, ով ընդգծեց, որ Սահմանադրությամբ ՀՀ խորհրդանիշները համարվում են զինանշանն ու դրոշը, և դժվարացավ մեկնաբանել, թե ում լուսանկարը կլինի ապրիլից հետո` դա համարելով քաղաքական ավանդույթ:
 
Այժմ ՀՀԿ-ականները չեն մեկնաբանում, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. հավատարիմ կմնան իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի՞ն, թե, այնուամենայնիվ, կգերադասեն անկուսակցական Արմեն Սարգսյանի լուսանկարների ներքո աշխատելը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել