Ներկայացնում ենք 12 գործոն, որոնք ազդում են կնոջ հղիանալու կարողության վրա, և մի քանի խորհուրդ այդ խնդիրները վերացնելու համար:

1. Ավելորդ կամ անբավարար քաշ
Աշխատեք միշտ մարմնի զանգվածի նորմալ ինդեքսի սահմաններում մնալ՝ խուսափելով քաշի կտրուկ փոփոխություններից:

2. Ոչ ճիշտ սննդակարգ
Ուսումնասիրությունների համաձայն՝ օրվա առաջին կեսին ամենօրյա կալորիաների մոտ կեսի օգտագործումը մեծացնում է հղիանալու հնարավորությունը:

3. Քրոնիկական սթրես
Պարբերաբար յոգայով զբաղվեք կամ պարզապես մեդիտացիա արեք, թեթևություն և հանգստություն կզգաք:

4. Տարիք
Եթե 35 տարեկանից մեծ եք և բեղմնավորման խնդիր ունեք, մասնագետի դիմեք՝ համոզվելու համար, որ տարիքը չէ այդ խնդրի պատճառը:

5. Չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Պարբերաբար մարզումները կնոջը դարձնում են բարեկազմ, ուժեղ և էներգիայով լի:

Բայց չափից շատ մարզվելը կարող է բացասաբար ազդել ձվազատման վրա:

Եթե նկատում եք, որ ամսականների ժամանակ արտազատումներն ավելի բաց գույնի են, կամ ցիկլը կարճ է, բժշկի դիմեք:

6. Ծխել
Պետք է թողնել ծխելը:

7. Ալկոհոլ
Պետք չէ ռիսկի դիմել, ալկոհոլ մի օգտագործեք:

8. Կոֆեին
Եթե բեղմնավորման հետ կապված խնդիրներ ունեք, կրճատեք սուրճի օգտագործումը մինչև օրական 1-2 բաժակ: Հնարավոր է՝ դա օգնի:

9. Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ և այլ հիվանդություններ
Հիմնական հիվանդության ժամանակակից բուժումը և ախտանիշերի վերացումը կարող է մեծացնել հաջողության հնարավորությունը:

10. Սեքսուալ առողջություն
Չպաշտպանված սեքսը կատակ չէ, ուստի միշտ պահպանակ օգտագործեք պատահական կապի դեպքում:

11. Արհեստական լուսավորություն գիշերը
Շուտ հղիանալու համար սմարթֆոնը ննջասենյակից դուրս դրեք:

12. Արգանդի լորձաթաղանթի որակ
Պետք է բժշկի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել