Ցածր ինքնագնահատականով մարդիկ միանգամից չեն տարբերվում: Նրանք ունեն շատ ընդհանուր գծեր շրջապատի հետ առաջին հայացքից: Բայց ինչպե՞ս հասկանալ, որ իրականում դիմացինը ունի նման խնդիր:

Կան մարդիկ, որոնք ուղղակի ցանկություն չունեն կամ չեն կարողանում պատասխանատվություն վերցնել իրենց քայլերի համար: Իհարկե, ավելի հեշտ է մեղադրել մյուսներին:

Ցածր ինքնագնահատականով մարդիկ ուղղակի կարողունակ չեն ընդունելու սեփական սխալը կամ մեղավորությունը: Նրանք դա համարում են նվաստացում:

Ցածր ինքնագնահատականով մարդիկ հաճախ քննադատում են բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում իրենց գաղափարները:

Սովորաբար նրանք չեն հաշտվում այլ մարդկանց այն բացասական կողմերի հետ, որոնք իրականում իրենք չեն ընդունում հենց իրենց մեջ: Նրանք անընդհատ կարիք ունեն գովեստների, քանի որ իրենք չեն կարողանում իրենց լավ քայլին իրական գնահատական տալ:

Այն ժամանակ, երբ բացակայում են գովեստները, չի բացառվում, որ նրանք կարող են նույնիսկ ցուցաբերել ագրեսիա:

Նրանք ուղղակի չեն կարողանում ընդունել պարտությունը, կարող են թողնել ամեն ինչ և պարփակվել դեպրեսիայով:

Նման մարդիկ հակում են ունենում նևրոզների, քանի որ չեն կարողանում բավականաչափ հագեցում ստանալ կյանքից և անընդհատ լարված են:

Եթե դուք այս ամենից ճանաչում եք ինքներդ ձեզ, ապա ժամանակն է մտահոգվելու, թե ինչպես եք ապրում և ուր եք վատնում ձեր կյանքը:

Ցածր ինքնագնահատականով մարդը սարսափում է սխալներ գործելուց: Այդ վախը կարող է ստիպել նրանց ուղակի հրաժարվել հետագա անելիքներից:

Եթե ունեք այդպիսի ընկերներ, ժամանակն է քայլեր ձեռնարկելու և նրանց այդ վիճակից դուրս բերելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել