Operativ.am -գրում է

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ասղաբիոլոգները հաստատել են‚ որ վիրուսներ գոյություն ունեն Արեգակնային համակարգի այլ մոլորակներում և էկզոմոլորակներում նույնպես‚ հայտնում է Gizmodo-ն: 

Ինչպես նշել են գիտնականները‚ Երկիր մոլորակի վիրիոնները‚ որոնք բաղկացած են նուկլեինաթթվից և սպիտակուցներից‚ վիրուսային մասնիկներ են‚ որոնք հեշտությամբ կարող են մեր մթնոլորտից դուրս գալ և այլ տիեզերական միջավայրում բնակվել:

Հայտնի է‚ որ կիսավիրուսները և բակտերիոֆագերը կարող են ապրել վակուումի պայմաններում և տիեզերական իոնացնող ճառագայթների ազդեցության դեպքում: Նման դեպքերը տեղի են ունենում ամենայն հավանականությամբ նաև կյանքի համար պիտանի մոլորակներում:

Գիտնականները հավելում են‚ որ ինֆեկցիոն մասնիկները էվոլյուցիայի համար շարժիչ ուժ են հանդիսանում‚ որոնց բացակայության դեպքում հնարավոր չէ առաջանան կյանքի բարդ տեսակներ: Այդ պատճառով այն մոլորակներում‚ որտեղ գոյություն ունեն բիոլոգիական օրգանիզմներ‚ անխուսափելի է վիրուսների առկայությունը:

Այլ տիեզերական օբյեկտների վրա վիրուսների հայտնաբերման հնարավորություն չկա: Գիտնականները առաջարկում են այդ նպատակով օգտագործել լուսավորող էլեկտրոնային միկրոսկոպներ (TEM)‚ որոնք թույլ կտան որոշել վիրուսները և դրանց ունիկալ մորֆոլոգիական հատկությունները: Դրա հետ մեկտեղ TEM-երի չափսերի և զանգվածի պատճառով դժվար է տեղադրել տիեզերական սարքերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել