Գրեթե ոչ մի կնոջ հնարավոր չէ պատկերացնել առանց դիմահարդարման: Տարբեր երկրներում կանայք դիմահարդարվում են տարբեր ձևով: Դա կապված է նրանց շրջապատող մշակույթի հետ: Տարբեր երկրներում գեղեցկության ընկալումը տարբեր է: Ներկայացնում ենք մի քանի երկրների կանանց նախընտրած դիմահարդարումը:

Անգլիա

Այստեղ կանանց մի մասը սիրում է լինել բնական, մյուսը՝ լավ դիմահարդարված:

Հնդկաստան

Հնդիկ կանայք սիրում են ոսկի: Այդ պատճառով անգամ նրանց խիտ դիմահարդարման մեջ գերակշում է ոսկեգույնը:

Բրազիլիա

Բնական դիմահարդարումն այստեղ մեծ համբավ ունի: Նրանք սիրում են ընդգծել շուրթերը:

Ավստրալիա

Կանայք շեշտում են դեմքի մի հատվածը՝ կա՛մ աչքերը, կա՛մ շուրթերը:

Կորեա

Թեթևակի ընդգծում են աչքերը, վարդագույն այտոսկրեր և թեթևակի կարմրած շուրթեր:

ԱՄՆ

Այստեղի կանայք հատկապես սիրում են մգացնել աչքերը և ունենալ խիտ թարթիչներ:

Ֆրանսիա

Նրանք ևս բնական դիմահարդարման սիրահար են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել