ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 22-ին, ժամը 22:00-ի տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:

Իսկ Հայաստանում շարունակում են դժվարանցանելի մնալ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել