Armtimes.com-ը գրում է.

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի երկրների հետ շարունակում են զարգանալ՝ անկախ ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշումների: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հայտնում է Irna գործակալությունը:

Քասեմին նաեւ մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի համար Իրանի նկատմամբ ճնշումներն ուժգնացնելու համար: Ներկայացուցչի խոսքերով, Իրանի իշխանություններն այդ մասին ոչինչ չեն լսել՝ պաշտոնական որեւէ աղբյուրից: «Իրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են: Կարող են լինել զարգացման կողմնակիցներ եւ այդ հարբերություններին խոչընդոտել ցանկացողներ»,-ասել է Քասեմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել