Tert.am-ը գրում է.

Այս տարվա մայիսի 19-ին տեղի է ունենալու տարվա ամենագեղեցիկ ու դիտարժան պսակադրություններից մեկը, որի ժամանակ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուներից մեկի՝ արքայազն Հարիի օրինական կինն ու թագավորական ընտանիքի լիիրավ անդամը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարին և Մեգանը չեն պատրաստվում կարևոր իրադարձությանը հրավիրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 71-ամյա հանրապետականի հետ հարաբերություններում լարվածություն չառաջացնելու ու դիվանագիտական վեճի առիթ չտալու համար, արքայազն Հարին որոշել է հյուրերի ցանկից բացառել նաև ընկերոջը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել