Տարիքի հետ մեր ոսկորները և հոդերը սկսում են կորցնել իրենց ամրությունը և ճկունությունը։ Շատ հաճախ 40 տարեկանից հետո կանանց մոտ առաջանում են կոտրվածքներ և հիվանդություններ։

Դրա համար էլ մենք բոլորիս խորհուրդ ենք տալիս զբաղվել թեթև սպորտաձևերով և ընդունել վիտամինային մի միջոց, որը կարող եք պատրաստել ձեր ձեռքերով։

Ահա այդ միջոցի բաղադրատոմսը։ Այն լրացնում է ձեր օրգանիզմը անհրաժեշտ նյութերով և վիտամիններով։

Բաղադրիչներ՝

  • 2 ճաշի գդալ քունջութ,
  • 2 ճաշի գդալ մաքրած դդմի սերմեր,
  • 6 ճաշի գդալ կտավատ,
  • 2 ճաշի գդալ ժելատին,
  • 4 ճաշի գդալ չամիչ,
  • 1 բաժակ մեղր։

Պատրասման եղանակը՝

Թրջեք ժելատինը համաձայն իր ցուցումի, մեկ ժամ։ Վերցրեք բոլոր բաղադրիչները և մանրացրեք այն մսաղացով կամ բլենդերով։ Ավելացրեք ժելատին և խառնեք։ Պահպանեք ապակե տարայի մեջ, սառնարանում։ Ընդունել անհրաժեշտ է 3 անգամ օրվա մեջ 0,5 ճաշի գդալով։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել