Մինչ Թուրքիան այս օրերին Սիրիայի հյուսիսում զբաղված է քրդերի դեմ ռազմական գործողություններով, Իրանի նախագահի նստավայրում հյուրընկալվել է Իրաքի Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին: ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանցի ներդրողները պատրաստ են մասնակցել Իրաքի Քրդստանի զարգացման ծրագրերին՝ հստակեցնելով, որ Իրաքի քրդերը պետք է գործեն Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության շրջանակներում: 
Ինչ վերաբերում է Աֆրինում Թուրքիայի գործողություններին, ապա այդ առնչությամբ Իրանի ԶՈւ ԳՇ պետն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում բացատրություն է պահանջել Անկարայի գործողությունների առնչությամբ և հայտարարել, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է խաթարվի՝ հավելելով, որ Թուրքիան պետք է պարզաբանի, որ Սիրիայի տարածքից ակնկալիք չունի: 
Անկարային գործողություններին արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ կոչ անելով հավատարիմ մնալ Սիրիայում անվտանգություն հաստատելուն ուղղված քաղաքական գործընթացին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել