Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը կապի մեջ է Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ և ուշադիր հետևում է Աֆրինում իրականացվող գործողությանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է ТАСС-ը:

Նա ընդգծել է, որ նախկինի պես Սիրիայի տարածքային ամբողջականությունը հիմնարար սկզբունք է:

Պեսկովը չի պատասխանել հարցին` արդյո՞ք Մոսկվան նախապես տեղեկացված է եղել Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից նախապատրաստվող գործողության մասին:

Հիշեցնենք, որ Թուրքիան Աֆրինում գործողություն է սկսել քրդերի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել