Tert.amLife-ը գրում է.
Սպիտակցի Հայկոյի՝  Tert.am Life–ին տված հարցազրույցը լայն քննարկումների առարկա դարձավ. Նա նշել էր, որ պատրաստվում է հեղինակային իրավունք գրանցել «Մի գնա» երգի համար: Նրա խոսքով՝ այն արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է դարձել: Թե իրականում ինչպես է վերաբերվում այս խնդրին Սուպեր Սաքոն կամ ի՞նչ է մտածում, փորձեցինք պարզել նրանից` դժվարությամբ կապ հաստատելով իր հետ։
 
- Կապված ձեր զուգերքի հետ Հայկոն մեղադրական խոսքեր է հնչեցրել. որքանո՞վ է այն տեղին կամ արդարացված։
 
- Ո՛չ, այդպես չէ: « Մի գնա » երգը իմ երգն է, ես Հայկոյին հրավիրել եմ, որ երգը կատարենք միասին, քանի որ համարում եմ, որ նա տվյալ ժանրում լավագույններից մեկն է:
 
- Ինչպե՞ս է ծնվել այդ երգի պատմությունը։
- Երգահան Արտակ Արամյանը 2015 թվականի ապրիլին էլեկտրոնային հասցեով ինձ ուղարկեց այդ երգը, ես հավանեցի, որից հետո արդեն Երևանում հանդիպեցի երգահանի հետ ու ինձ տրվեց երգի բոլոր իրավունքները:
Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում պատահաբար հանդիպեցի Հայկոյին, ով ինձ խնդրեց ասելով հետևյալը. «Թաթուլի «Նա նա նա»-ի նման երգ արի ձայնագրենք, որ մեծ բում առաջացնի», ու եկանք համաձայնության, որ «Մի գնա»-ն ինքը կատարի: Ես գոհ եմ, չեմ թաքցնի, որ երգի հաջողության համար շնորհակալ եմ Հայկոյին, ինչպես նաև՝ գործիքավորող Արայիկ MG Մուրադյանին. թիմային փայլուն աշխատանքի արդյունքում երգը դարձավ միլիոնավոր մարդկանց համար հիթ: 57 երկրում ամիսներ շարունակ ռադիոներում ու երաժշտական հաղորդումներում եղել է առաջին հորիզոնականում, ավելին ասեմ, այդ երգի մեջ իմ կողմից հնչում է Մարոկո անունը բոլորովին անսպասելի Մարոկոյի թագավորը ինձ հրավիրեց այնտեղ, գովասանքի ու շնորհակալության խոսքեր ասելու:
 
 
- Ի՞նչպես ստացվեց ֆրանսիացի ռեփեր Maitre Gims -ի հետ համագործակցությունը:
 
- Քանի որ արդեն բազմաթիվ երկրներում տարածվել էր երգը ու երգում էին իրենց մայրենի լեզուներով, ֆրանսիացի ռեփերը կապվեց ինձ հետ և ասաց, որ ցանկանում է համագործակցել: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկն իր կողմից է եղել, ընդ որում` ֆինանսական ահռելի ծախսերը ինքն է արել: Պատկերացրեք միայն, ինչ գումարների մասին է խոսքը, որպեսզի նկարահանման համար մի քանի ժամով փակեն փողոցը և այն պահպանեն ոստիկաններով՝ մուտք չունենալու համար:
 
Աշխատանքի ընթացքում առաջացավ հետևյալ խնդիրը` ռեփերը չէր ցանկանում, որ հայերեն լեզվով հնչող հատվածը լիներ, սակայն ես պնդեցի, որ իմ կողմից պարտադիր պայման է, որպեսզի հնչեր հայերենը Հայկոյի կատարմամբ ու գրվեր նրա անունը, ինչին էլ նրանք համաձայնեցին: Maitre Gims-ը սկզբում ցանկանում էր, որ տեսահոլովակը նկարահանվեր երկու ռեփերի կատարմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել