Ներկայացնում ենք առանց թխելու մրգերով տորթ:

Բաղադրիչները՝

  • 500 գ թթվասեր
  • 300 գ միրգ կամ հատապտուղ
  • 200 գ բիսկվիթ կամ թխվածքաբլիթ
  • 200 գ շաքարավազ
  • 30 գ դոնդող



Պատրաստումը՝

1․ Դոնդողի վրա կես բաժակ սառը ջուր լցրու և թող՝ կես ժամ ուռչի:      

2. Երբ դոնդողն ուռչի, այն դիր ջրային գոլորշու վրա և դանդաղ խառնիր, մինչև գնդիկներն ամբողջովին լուծվեն:

3. Խորը ամանի մեջ հարիր թթվասերը և շաքարավազը (մինչև շաքարավազի բյուրեղներն ամբողջովին հալվեն): Առանց դադարելու հարելով՝ թթվասերին բարակ շիթով ավելացրու դոնդողը:

4. Խորը ամանի հատակին սննդային թաղանթ դիր: Մրգերը կեղևազատիր և կտրտիր մանր կտորներով: Բիսկվիթն էլ կտրտիր (կամ մանրացրու թխվածքաբլիթը):

5. Խորը ամանի մեջ խառնիր մրգերը և բիսկվիթի կտորները: Հետո ամենի վրա լցրու թթվասերով կրեմը և ծածկիր սննդային թաղանթով: Դեսերտը սառնարանը դիր 2-3 ժամով:

6. Նշված ժամկետի ավարտին տորթը հանիր սառնարանից և տարան շրջիր գեղեցիկ ամանի մեջ: Հեռացրու սննդային թաղանթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել