Որպեսզի երշիկները տան պայմաններում չփչանան և սառնարանում չսկսեն պատվել լպրծուն հեղուկով, առաջարկում ենք այս տարբերակները:

Եփած երշիկների պահպանման ժամկետն ամենակարճն է, դրանց համար լավագույն տարբերակը կերակրի թղթի կամ անձեռոցիկի մեջ փաթաթելն է: Բնական երշիկն այդ կերպով մինչև 1.5  ամիս կմնա թարմ վճակում:

Ծխեցրած երշիկի տուփը բացելուց հետո ևս օգնության են հասնում կերակրի թուղթը կամ թիթեղյա թուղթը:

Եթե չեք ցանկանում, որ երշիկը ցրտահարվի, կարող եք այն պատել յուղով կամ ձվի սպիտակուցով:

Եթե երշիկն արտաքինից պատվել է բորբոսով, հնարավոր է՝ դրա ներսը դեռ մաքուր է: Կարող եք հանել վնասված մասը, երշիկը թաթախել քացախի մեջ և պատել բուսական յուղով:

Եթե երշիկը ցրտահարվել է, կարող եք այն հետ բերել՝ դնելով սառը կաթի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել