Հայտնի ամերիկացի դերասանուհի, բազմազավակ մայր Անջելինա Ջոլին տեղեկացրել է ԶԼՄ–ներին, որ ինքը նոր տղամարդ և հարաբերություններ չունի։

Վերջերս ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Անջելինա Ջոլին հանդիպում է հաջողակ բիզնեսմենի հետ և երջանիկ է։ Այս կեղծ լուրը զայրացրել է դերասանուհուն և նա շտապել է հերքում տալ։ Ջոլիի խոսքերով՝ ներկայումս նա չի մտածում տղամարդկանց հետ սիրավեպերի մասին և զբաղվում է իր երեխաների դաստիարակությամբ։

Ի տարբերություն Ջոլիի, նրա նախկին ամուսինը՝ Պրեդ Փիթը, զուր ժամանակ չի վատնում և ժամադրությունների է գնում հայտնի կանանց հետ։

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել