Tert.am-ը գրում է.

Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով.

«Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկակա» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝ «իսլամական պետության» ահաբեկիչները:

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չի ունեցել»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել