Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ օգտատերերը կկարողանան ազդել սոցցանցում նորությունների հոսքի որակի վրա:

Ընկերությունը ծրագրում է հունվարի 22-ից հանրային կարծիքի պարբերական հարցումներ սկսել, որոնց ընթացքում մարդիկ ինքնուրույն կորոշեն տեղեկության այս կամ այն աղբյուրի հուսալիությունը:

Ստացված տվյալների հիման վրա Facebook-ը վարկանշային ցուցակ կկազմի, որի առաջատարները կհասնեն սոցցանցի նորությունների ցանկ:

Ըստ Ցուկերբերգի՝ ժամանակակից աշխարհում չափազանց շատ է սենսացիայի և ապատեղեկատվության ձգտումը, ինչը բացասաբար է ազդում կոնտենտի որակի վրա:

«Սոցիալական ԶԼՄ-ները մարդկանց հնարավորություն են տալիս տեղեկություն տարածել արագ ինչպես երբեք, եթե մենք հիմա չլուծենք բնորոշ խնդիրները, այդպիսով կնպաստենք դրանց խորացմանը»,- իր էջում գրել է Ցուկերբերգը:

Նա խոստացել է, որ օգտատերերի կարծիքը, ովքեր ծանոթ չեն այս կամ այն աղբյուրին, հաշվի չի առնվի: Միաժամանակ, տեղեկության ծավալը լրահոսում, նրա խոսքով, չի կրճատվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել