Բրազիլիայի հյուսիսային Ռորայմա նահանգում բանտից ավելի քան 80 կալանավոր է փախել, հայտնում է Globo-ն:

Առնվազն 80 մարդ Բոա Վիստայի արվարձանի «Մոնտե-Քրիստո» բանտից դուրս է եկել 100 մ երկարությամբ թունելով: Փախուստը տեղի է ունեցել հունվարի 19-ի վաղ առավոտյան: Նախքան փախչելը կալանավորները կարճ միացում են առաջացրել, ինչի հետևանքով՝ բանտն առանց լույսի է մնացել 30 րոպե: Այդ ժամանակը բավարար է եղել փախուստի համար:

Ռորայմայի արդարադատության նախարար Ռոնան Մարինյոյի խոսքով՝ փախուստը կազմակերպել է խոշոր հանցավոր խմբավորում, որի անդամները գտնվում են ինչպես բանտում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Փախածների թվում հանցախմբի առաջնորդներ են:

Բռնել հաջողվել է միայն 3 փախածներին: Իշխանությունները որոնում են մնացած փախած կալանավորներին:

«Մոնտե-Քրիստո» բանտում 700 բանտարկյալ է պահվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել