Անջելինա Ջոլիի և նրա եղբոր՝ Ջեյմս Հեյվենի հարաբերությունները մամուլում բազմիցս քննարկման առարկա են դարձել. կրքոտ համբույրներն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ և անխախտ կապը, որը դերասանուհին միշտ վեր է դասել իր բոլոր ամենակրքոտ սիրավեպերից: Զարմանալի չէ, որ ավագ եղբայրն այս կամ այն կերպ միշտ ներկա է եղել հարազատ քրոջ կյանքում: Բացառություն չի եղել նաև Բրեդ Փիթի հետ ամուսնությունը. ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Ջեյմսը հաճախ հյուր է եղել ամուսինների տանը, մինչև մի քանի ամսով հյուր է եղել նրանց տանը: Այս մասին հայտնում է ELLE-ն:

Ինչ-որ պահի իր և Ջոլիի անձնական կյանքում երրորդ անձի մշտական ներկայությունը Բրեդ Փիթին հունից հանել է: Հաճախ որովհետև Ջոլիի եղբայրը սկսել է ավելի վստահորեն ստանձնել ընտանիքի ղեկավարի դերը՝ լրացուցիչ հեղինակություն վստակելով զույգի երեխաների աչքում: Նախկին ամուսիններին մոտ աղբյուրների խոսքով՝ դերասանների կրտսեր երեխաներն ինչ-որ պահի սկսել են Ջեյմսին «հայրիկ» անվանել: «Վեճն առանձնակի սրվեց Փիթի երկարատև բացակայությունից հետո. ամեն անգամ նկարահանումներից վերադառնալով՝ նա չէր ճանաչում իր ընտանիքին, որովհետև դրանում գլխավոր դերն աստիճանաբար սկսում էր ավելի և ավելի շատ խաղալ դերասանուհու եղբայրը»,- մեկնաբանել է ներքին աղբյուրը:

Վեճերը սովորական են դարձել ընտանիքում և պատճառը, որպես կանոն միշտ մեկն է եղել՝ Ջեյմսը, ում ներվել է բացարձակապես ամեն ինչ և ինչի պատճառով Ջոլին նույնիսկ սպառնացել է երեխաների հետ հեռանալ ամուսնուց, եթե նա չդադարեցնի իր հարձակումները: Ինչ-որ պահի դերասանը վերջնագիր է ներկայացրել՝ Ջոլիին առաջարկելով ընտրել՝ կա՛մ ինքը, կա՛մ հարազատ եղբայրը: Պատմության վերջը հայտնի է: Ջոլին և Ջեյմսը (նա բաժանությունից հետո վերջնականապես տեղափոխվել է քրոջ տուն) արել են ամեն հնարավոր բան այդ գործը շահելու համար: Եվ ի վերջո դա նրանց իսկապես հաջողվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել