Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար նախատեսված գումարն ընդամենը մեկ շաբաթում հավաքվեց, դեռ մի բան էլ ավելին: Հավաքեցին մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են զինվորի առողջությամբ, ովքեր ավելորդ ու հիմար հարցեր չեն տալիս: Ցանկանում են օգնել, օգնում են: Բայց մեր հասարակության մի ստվար զանգված հակված է ավելի շատ խանգարելու, քան մեկ տոկոսի օգուտ տալու: Հիշեք, թե ինչ էր կատարվում, երբ ՊՆ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր հաշվում տեղադրեց այս դրամահավաքի հղումն ու խնդրեց մարդկանց՝ ով ինչքան կարող է, օգնել: Ու այդտեղ արթանացավ բոշաների մի ստվար զանգված, ովքեր իրենց սուրբ պարտքը համարեցին նույն հարցը 10 անգամ տալ՝ չնկատելով ադեն, որ 100-րդ անգամ այդ հարցին պատասխանել էին: Բոշաների մի մասն էլ սկսեց ինքնահաստատվել տխմար ու տափակ հումորներով: Մոռացվեց, որ խոսքը զինվորի առողջությանն է վերաբերում: Ուրացան ամեն բան, ամեն ինչ:
Իսկ ո՞ւր են նրանք այսօր: Երբ արդեն անհրաժեշտ 45 հազար դոլարից այս պահի դրությամբ 49 հազար դոլար է հավաքվել: Ո՞ւր են այդ դատարկամիտները, տգետները, բոշաներն ու «զինվոր սիրող», բայց զինվոի համար դրամահավաքի տակ ռեխներն ավել-պակաս բացող պրիմատները: Չկան, որովհետև նրանց ձեռնտու չի խոսել, որ իրենց այդքան չսիրած, ծաղրած Վիգեն Սարգսյանին հաջողվեց անել դա, անել մի բան էլ ավել: Վիգեն Սարգսյանի միակ սխալն այդտեղ այն էր, որ ամեն հաչող շանը պատասխանում էր: Եթե ամեն հաչող շան վրա քար նետես, երբեք չես հասնի նպատակիդ, որովհետև նրանք մեր հասարակության մեջ չափից շատ են:
Դալլաքյան Ալբերտն Աստծո կամոք կառողջանա, հետ կվերադառնա, ու նույն այդ վայրահաչողները, ամեն ինչ մոռացած, էլի կսկսեն պաշտել, սրբացնել առողջ զինվորին: Ձեր գովեստի խոսքերն ու պաշտամունքը գրոշի արժեք չունեն, եթե վճռորոշ պահին դուք կրկին սկսելու եք օգնության մեկնած ձեռքը բոշային վայել քննարկումների, շահարկումների ու ծաղրի առարկա դարձնել:
Դրամահավաքի արդյունքներն այստեղ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել