Օրվա ընթացքում խորասուզված լինելով Ձեր առօրյա պարտականությունների մեջ՝ հաճախ մոռանում եք այն պարզ բաների մասին, որոնք կարող են Ձեզ երջանիկ դարձնել:

Արթնանալուն պես Դուք անմիջապես սկսում եք անցնել Ձեր առօրյա գործերին՝ փորձելով դրանք ավարտել հնարավորինս շուտ, քանի որ Ձեզ դեռևս այլ գործեր էլ են սպասում:

Օրը դեռ չսկսված՝ Դուք հաճախ Ձեզ արդեն սպառված եք զգում: Դա ճիշտ չէ: Դուք պետք է կանգ առնեք, այլապես կտուժի ամենակարևորը՝ Ձեր առողջությունը:

Իսկ ինչպե՞ս կվարվեիք Դուք՝ փոխելու համար այն աշխարհը, որտեղ ապրում եք, եթե ասեմ Ձեզ, որ այդ աշխարհը Ձեր ստեղծագործությունն է: Ստանալով տեղեկատվություն իրականությունից՝ ընտրում եք մեկը՝ թողնելով մյուսը: Այսպիսով՝ ստեղծում եք այն աշխարհը, որտեղ Դուք ապրում եք:

Ինչպե՞ս ավելի երջանիկ դարձնել այն վայրը, որտեղ ապրում ենք:

Ահա թե ինչպես կարող եք վերափոխել Ձեր իրականությունը: Ամեն ինչ սկսվում է այն բանից, թե ինչպես եք սկսում Ձեր օրը:

Այս 5 բանն անելով ամեն առավոտ` Դուք կարթնանաք ավելի երջանիկ աշխարհում:

1. Հիշիր երազներդ

Մինչ անկողնուց վեր կենալը մի փոքր էլ պառկած մնա ու փորձիր հիշել երազներդ (որքան մանրամասն հիշես, այնքան լավ): Երազների միջոցով Ձեր ենթագիտակցությունը փորձում է կապվել Ձեզ հետ՝ հաղորդելով տեկեկատվություն Ձեր կյանքի մասին: Եթե անգամ Ձեր երազները վախեցնում են Ձեզ, նայեք դրանց այլ տեսանկյունից՝ փորձելով հասկանալ նախազգուշացնող ու թաքնված տեղեկատվությունը:

2. Երախտապարտ եղեք

Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք՝ լինեն դրանք նյութական կամ ոչ նյութական: Կենտրոնանալով այն ամենի վրա, ինչ ունեք, ու երախտապարտ լինելով դրանց համար՝ Ձեր մտածելակերպն ավելի դրական է դառնում: Դա դրական ազդեցություն կունենա Ձեր օրվա ընթացքի վրա, ինչպես նաև դրականորեն կազդի մյուսների հետ ունեցած Ձեր փոխհարաբերությունների վրա:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել