Աշխարհում պետություններ ստեղծվում և կործանվում են անդադար, և դրան օգնում է համաշխարհային ոչ կայուն իրավիճակը: Երբեք չենք կարող իմանալ, թե ինչպիսին կլինի աշխարհը մի քանի տասնամյակ անց: Սակայն այսօր ժամանակակից մի քանի երկրներ մոտ ապագայում միգուցե դադարեն գոյություն ունենալուց կամ էլ չեն ունենա այն տեսքն ու վիճակը, ինչ այսօր:

Մալդիվներ

Ի տարբերություն այս ցանկի մյուս երկրների՝ Մալդիվներին չեն սպառնում տնտեսական և քաղաքական գործոնները, այլ դա անում է հենց բնությունը: Այս կղզիները դանդաղ, սակայն հստակորեն իջնում են ջրի հատակը: Ըստ մասնագետների և ուսումնասիրողների կանխատեսումների՝ 2100 թվականին Մալդիվները ծովի մակարդակից ընդամենը 1,5 մ բարձրության վրա կլինեն: Արդեն այսօր երկրի կառավարությունը լրջորեն մտադրված է տարածք գնել և երկիրն այլ վայր տեղափոխել:

Հայիթի

Հայիթիում բնական աղետներ չափազանց հաճախ են տեղի ունենում՝ փոթորիկներ, ցունամիներ, երկրաշարժեր: Այս փոքրիկ պետության կողքով «անտարբեր չեն անցնում» նաև պատերազմները, համաճարակները, էթնիկ զտումները: Վերջին ժամանակներում կլիմայական խիստ փոփոխությունների պատճառով Հայիթիի բնակիչներին սկսել են սպառնալ արևադարձային փոթորիկները ևս: Մեծ հավանականություն կա, որ մոտ ժամանակներում Հայիթին՝ որպես անկախ պետություն, կդադարի գոյություն ունենալուց և, ըստ հավանական տարբերակներից մեկի, կդառնա հարևան Դոմինիկյան Հանրապետության մի մասը:

Հարավային Սուդան

Հարավային Սուդանը մոլորակի ամենաերիտասարդ պետություններից մեկն է: Անկախություն այն ձեռք է բերել միայն 2011 թվականին, և բացառված չէ, որ մոտակա ժամանակներս կրկին կկորցնի դա: Բանն այն է, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ երկրում քաղաքացիական կատաղի պատերազմներ են ընթանում՝ կազմված միանգամից մի քանի ազգային հակասություններից: Ապստամբները պայքարում են տարածքի համար:

Պաղեստին

Չնայած այն բանին, որ այսօր Պաղեստինը համարվում է անկախ պետություն իր տնտեսությամբ և հստակ սահմաններով, այս տարածքի վերաբերյալ վեճերը դեռևս շարունակվում են: Երկրի հիմնական մրցակիցը հարևան Իսրայելն է: Եվ հաշվի առնելով Իսրայելի տնտեսական և ռամական հզորությունը՝ հավանական է, որ մոտակա ժամանակներս Պաղեստինը՝ որպես պետություն, ուղղակի կդադարի գոյություն ունենալուց:

Լիվիա

1951 թ. Լիվիան արհեստականորեն ստեղծվեց այն բանից հետո, երբ անկախություն ստացավ Իտալիայից: Տարիներ շարունակ երկրի մասնատումը կանխել հաջողվել է միայն հզոր ղեկավար Քադաֆիին: Հենց նա էր, որ թույլ չէր տալիս բազմաթիվ ազգերի ու էթնիկ խմբերի կործանել պետությունը: Իսկ այսօր այդ գործընթացն արագորեն առաջ է ընթանում:

Հյուսիսային Կորեա

Երկիրը, որը մեկուսացվել է աշխարհից, ինքն իրեն դեպի կործանում է տանում: Հյուսիսային Կորեայի սեփական ռեսուրսները գրեթե սպառվում են, իսկ նոր ռեսուրսներ գտնելը դժվար է: Արդյունաբերական կապիտալը սպառվում է, գումարը գնալով նվազում է, իսկ բնակչությունը քաղցած է: Այսպիսի իրավիճակում երկրի համար միայն երկու ելք կա՝ մեկուսացված վիճակում սպասել սեփական կործանմանը կամ էլ արտաքին կապեր ստեղծել ու զարգացնել: Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում Հյուսիսային Կորեայի կառավարության վարած ռեժիմին վերջ կդրվի: Հավանական է, որ երկիրը կնախընտրի առաջին տարբերակը:

Նիդերլանդներ

Նիդերլանդների և՛ տնտեսական, և՛ քաղաքական վիճակը բարվոք է. այնտեղ չկան ոչ մի թեժ կետեր, բաց հակասություններ, հակադիր տրամադրություններ: Խնդիրն այլ է. երկրի մի կեսը գտնվում է ծովի մակերեսից ցածր, իսկ մյուս մասն էլ շարունակում է իջնել: Առհասարակ, Նիդերլանդների պատմությունը մարդկանց և ծովի պայքարի պատմություն է: Այս խնդիրը տարածքում կա դեռևս Սրբազան Հռոմեական Կայսրության ժամանակներից: Շատերը կարծում են, որ, չնայած երկրի զարգացվածությանը և ինժեներական տեխնոլոգիաների բարձր մակարդակին, որևէ օր այս «ջրհեղեղին» երկիրը կարող է չդիմանալ:

Բելգիա

Բելգիան բաժանված է երկու մեծ շրջանների՝ Ֆլանդրիան՝ հյուսիսում, և Վալոնյան՝ հարավում: Ֆլանդրիայում խոսում են նիդերլանդերենով, իսկ Վալոնյայում՝ ֆրանսերենով: Բացի այդ՝ Բելգիայում գոյություն ունի ևս մեկ փոքր, սակայն առանձնացված գերմանախոս հասարակություն: Ավելի հարուստ հյուսիսային հատվածը վաղուց սկսել է ինքնավարության հասնել: Իսկ ավելի աղքատ հարավը հուսահատորեն փորձում է ընդդիմանալ դրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել